Տագնապալի իրավիճակ․ Հայաստանը կրկին քովիդի կարմիր գոտում է․ 212% աճ՝ 14 օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
Բոլորը

«Մոտենում է քովիդի համավարակի հերթական ալիքը»․ Կառավարության հերթական նիստում գործադիրի անդամները դարձյալ չկարողացան խուսափել կորոնավիրուսի մասին քննարկումներից։

Հայաստանում քովիդի դեպքերի կտրուկ աճ է արձանագրվել․ եթե երկու օր առաջ արձանագրվել էր կորոնավիրոսի 360 դեպք, ապա այսօր այդ թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 621-ի։ Եվրամիության չափանիշներով՝ այս ցուցանիշով կրկին հայտնվել ենք «կարմիր գոտում»։ Մասնագետները կարծում են՝ հիմնական պատճառը Հայաստանում «օմիկրոն» շտամի տարածումն է, նաև տոնական օրերին կազմակերպված զանգվածային միջոցառումները ժամանցի վայրերում։

«Եթե համեմատենք վերջին 14 օրվա դեպքերի վերլուծությունը նախորդ 14 օրվա հետ, ապա այսօրվա դրությամբ՝ ունենք 212%-ով դեպքերի աճ, նաև դրական թեստերի մասնաբաժնի աճ՝ 1․7-ից դարձել է 5․7։ Շատ արագ մտանք «կարմիր գոտի», և բոլոր երկրներն են արձագանքում՝ կորոնավիրուսի կտրուկ աճ է նկատվում»,- ասում է ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «օմիկրոն» շտամը կորոնավիրուսի նախորդ շտամերից ավելի թեթև ախտանշաններ է առաջացնում, բայց, ի տարբերություն «դելտա»-ի, ավելի բարձր վարակելիություն ունի։

««Օմիկրոն» շտամին բնորոշ են սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանները՝ քթից արտահոսք, ջերմության կտրուկ բարձրացում, հազ, մկանացավ։ «Դելտա» շտամը մի փոքր այլ է՝ կոկորդի ցավ, ջերմություն, թոքաբորբ»,- պարզաբանում է Ռոմելլա Աբովյանը։

Չնայած վարակման ցուցանիշի աճին՝ Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում տեսակցություններն այսուհետ թույլատրելի կլինեն, զինծառայողները նաև արձակուրդի հնարավորություն կունենան՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Ընդամենը երկու օրից ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումները, որոնց համաձայն՝ ժամանցի վայրեր կարող են մուտք գործել միայն նրանք, ովքեր կա՛մ պատվաստված են, կա՛մ ունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Ռոմելլա Աբովյանը հավաստիացնում է՝ սահմանափակումները վարակի տարածման տեմպերի նվազեցմանն են ուղղված։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը երեկ հայտնեց՝ հանրային վայրերում վերահսկողություն իրականացնելու են հունվարի 23-ից։ Պատասխանատուներն են Սննդամթերքի անվտանգության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները։

Այժմ հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն, սակայն ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը չի բացառում, որ վարակի տարածման այս տեմպերի պահպանման դեպքում մահճակալային ֆոնդը կրկին կսպառվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան