Տեր-Պետրոսյանն այս իշխանությանը հետաքրքիր բնութագիր է տվել. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Օրենքով, Սահմանադրության տրամաբանությամբ սահմանադրական մարմինների անդամները պետք է ունենան քաղաքական զսպվածություն»,-  ՀՀ  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ Հակոբ Մովսեսն, իր հարցին պատասխանելով՝ հանրությանը, Ազգային ժողովին ազդակ տվեց, բառացորեն ասելով, որ համակրում է այս իշխանություններին:

«Սա նշանակում է՝ քաղաքական  զսպվածություն չեք ցուցաբերում: Դրանով իսկ արդեն խնդիր ունենում ենք: Օրենքն ասում է՝ քաղաքական զսպվածություն պետք է ունենաք: Ձեր հայտարարությամբ դրա հետ կոնֆլիկտի մեջ մտաք»,-  ասաց Վարդևանյանը:

Այնուհետև նա հիշեցրեց, որ Հակոբ Մովսեսը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պաշտոնի է նշանակվել, նախարար է նշանակվել առաջին նախագահի հրամանագրով:

«Կարծում եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր նախագահ, ելնելով հենց իր նախագահի կարգավիճակից, արդեն իսկ ունի առանձնահատուկ կարգավիճակ: Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է շատ հետաքրքիր բնութագրում այս իշխանություններին: Ֆորմուլան հետևյալն է՝ «ազգակործան պատուհաս»:

Հետաքրքիր կլիներ իսկապես լսել ձեր կարծիքն այս ձևակերպման վերաբերյալ»,-  նշեց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: