Մրգի արտահանումը արտակարգ ռեժիմով կազմակերպելու համար նախարարությունում քննարկվել են միջազգային բեռնափոխադրումներին առնչվող խնդիրները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 19-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման նպատակը բեռնափոխադրումները, մասնավորապես, մրգի արտահանումը արտակարգ ռեժիմով կազմակերպելու ընթացքում առաջացող խնդիրները բարձրաձայնելն ու հնարավոր լուծումներ առաջարկելն էր:

Նախարարին ներկայացվեցին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում ի հայտ եկող խոչընդոտները:  Բեռնափոխադրողները նախարարին  խնդրեցին վերանայել դեպի երրորդ երկիր թույլտվությունների քանակը, հնարավորության սահմաններում այն ավելացնել, կարգավորել մեքենաներին տրվող սանիտարական անձնագրերի ստացման գործընթացը, դիտարկել վտանգավոր համարվող բեռների փոխադրման համար միջազգային համաձայնագրին միանալու հնարավորությունը:

Վահան Մարտիրոսյանը լսեց բարձրացված խնդիրները, պատասխանեց բեռնափոխադրողներին հուզող հարցերին։ Նա ընդգծեց, որ համաձայնագրին միանալու հարցն արդեն ՀՀ ԱԺ օրակարգում է: Ինչ վերաբերում է բարձրացված մյուս խնդիրներին, ապա նախարարը  խոստացավ օրենքի շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանք լուծելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև գերծանրաբեռնված մեքենաների խնդրին։ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դա է ճանապարհների ժամանակից շուտ քանդվելու հիմնական պատճառներից մեկը, և հորդորեց պահպանել բեռների համար սահմանված քաշը։