Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը

Լուրեր

29.04.2024 | 11:10
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե «Հայաստանի հետ թշնամանքին վերջ տալու հիանալի հնարավորություն կա»
29.04.2024 | 11:10
Քաղաքացիները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը
29.04.2024 | 11:08
Մասնակցե՛ք «Ազարյանի» մարզադպրոցի շինարարության մրցույթին, սեղմ ժամկետներ ունենք կառուցումն ավարտելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 10:58
Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է
29.04.2024 | 10:57
Սիրելի՛ երևանցիներ, ուշադրություն դարձրեք մետրոյի «Երիտասարդական» կայարանի լուսավորությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 10:53
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի է նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 10:50
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Մարսելում
29.04.2024 | 10:43
Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են․ ՔԿ
29.04.2024 | 10:38
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 10:24
Երևանում փակ ճանապարհներ չկան
29.04.2024 | 10:15
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2024 | 10:08
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.04.2024 | 09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է
29.04.2024 | 09:46
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2024 | 09:30
Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք տեղի է ունեցել պայթեցման աշխատանք․ ՊՆ
Բոլորը

2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն նշված որոշման` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 66 140 ՀՀ դրամ:

Միաժամանակ հաստատվել է յուրաքանչյուր տարակարգի և գիտական պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցների աղյուսակը: Ըստ այդմ` գիտնականի աշխատավարձի նվազագույն արժեքը հաշվարկվում է վերը նշված բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալով` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար: Նշված սանդղակով 2022-2025 թվականների համար նախատեսվել է գիտնականների աշխատավարձերի աստիճանական բարձրացում, որը կապահովի համադրելիություն պետական համակարգի աշխատավարձերի համեմատությամբ:

Նշենք, որ 2010 թվականից գիտական աշխատողների աշխատավարձերի վերանայում չի իրականացվել, և ներկա բարձրացումը ոլորտի առողջացմանն ու զարգացմանն ուղղված հիմնարար քայլ է:

Գիտական կադրերի որակավորման գործընթացը կարգավորվում է կառավարության 2001 թվականի N 935 որոշմամբ, որը սահմանում է գիտական պաշտոնների տարակարգերը և դրանց ներկայացվող նվազագույն պայմանները: Ըստ այդմ` հաստատված են հետևյալ գիտական պաշտոնները` կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, գլխավոր գիտաշխատող:

Գիտական կազմակերպությունները, ըստ իրենց մասնագիտական յուրահատկությունների, կարող են սահմանել ատեստավորման հավելյալ պահանջներ: Ատեստավորման գործընթացը վերահսկում է ՀՀ գիտության կոմիտեն:

Առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվեն ատեստավորման նոր չափանիշները, որոնք հիմք կհանդիսանան 2024 թվականին գիտական կադրերի համապետական ատեստավորման անցկացման համար:

Բազային աշխատավարձերի նորմավորումը, ըստ գիտական կադրերի տարակարգի, կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կապահովի գիտության ոլորտում կադրերի բնականոն արտահոսքն ու ներհոսքը, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:

Նշենք նաև, որ բազային աշխատավարձից բացի՝ ակտիվ գիտաշխատողները լրացուցիչ ֆինանսավորում են ստանում պետական և միջազգային տարբեր դրամաշնորհային ծրագրերից: Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են նաև ՀՀ գիտության կոմիտեի կազմակերպած գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման մրցույթների շրջանակում իրականացվող ծրագրերի քանակն ու դրանցում ընդգրկված գիտաշխատողների թիվը: