Փաշինյանին հիշեցրին պատգամավոր եղած ժամանակ ՀԱՊԿ-ի և Բրյուս Լիի միջև տարած համեմատականի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ միացրեց ձայնագրություն, որտեղ տարիներ առաջ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարություններ է արել՝ համեմատական անցկացնելով ՀԱՊԿ-ի և Բրյուս Լիի միջև, ինչպես նաև կոչ է անում մեր երկրի անվտանգության ապահովման համար այլ կազմակերպություններ և միջոցներ փնտրել, կասկածի տակ է դնում ոչ միայն կազմակերպության արդյունավետությունը, այլև ՀԱՊԿ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունները, մասնավորապես Ղազախստանի։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ գործել է արագ արձագանքման մեխանիզմը և ՀԱՊԿ զորքեր են ուղարկվել Ղազախստան:

«Մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ում մեր առաջնահերթությունը, այդ թվում՝ նախագահության ժամկետում մեր առաջնահերթությունը, ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա՞, թե՞ չկա:

Երբ որ եկել է պահը, որ մենք պետք է գործողություն ձեռնարկեինք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո՛, ես կայացրել եմ որոշում, իհարկե, ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների հետ, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ: Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ է. իհարկե, լավ է: Արդյոք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են. ո՛չ, տրված չեն»:

«Փաստորեն ՀԱՊԿ-ի Բրյուս Լին դո՞ւք եք, ժամանակին ՀԱՊԿ-ը դուք համեմատել էիք Բրյուս Լիի հետ»,- արձագանքեց Խամոյանը և հետաքրքրվեց, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի ադրբեջանցի զինվորականները դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից:

«Ինչպես գիտեք, Բրյուս Լին մի հատ է եղել և ՀԱՊԿ-ում չի եղել: Բայց ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ ալամ ՀԱՊԿ-ում եղել է մի տղամարդ , որի կարգավիճակը նույնիսկ իր կողմնակիցներն են հիմա կասկածի տակ դնում: Մենք այդպիսի հավակնություններ չունենք:

Ինչ վերաբերում է Հայաստան-ՀԱՊԿ հետագա հարաբերություններին, ապա, վարչապետի խոսքով, ՀՀ կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության կայացնել որոշումներ, և այն դեպքերում, երբ նպատակահարմար չէ, արդյունավետ չի լինի այդ որոշումը, չկայացնել դրանք»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: