Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է Նազարբաևին ցմահ պաշտոններից զրկելու օգտին

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է սահմանադրական օրենքներում փոփոխություններ, որոնց համաձայն՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի և Ղազախստանի Ժողովրդական ժողովի ղեկավարի ցմահ պաշտոններից։ Այժմ այդ պաշտոնները պետք է զբաղեցնի գործող նախագահը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Կանատ Նուրովը Facebook-ում գրել է, որ համապատասխան փոփոխություններ են ընդունվել Նազարբաևի լիազորությունների և նրա՝ Էլբասի, այսինքն՝ Ազգի առաջնորդի կարգավիճակի մասին օրենքներում։

«Առաջին հերթին, անհրաժեշտ էր չեղարկել առաջին նախագահի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդական ժողովում և Անվտանգության խորհրդում, ինչի մասին նա ինքն է հայտարարել, և դա այն է, ինչ մենք արեցինք այսօր»,- գրել է պատգամավորը։

Սահմանադրական օրենքներում անհրաժեշտ փոփոխություններն ուղարկվել են Սենատ։

Երեքշաբթի Նազարբաևն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել երկրում զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Նա տեսաուղերձով հայտարարել է, որ վերնախավում կոնֆլիկտ չի եղել, իսկ ինքը Ղազախստանի մայրաքաղաքում «արժանի հանգստի» մեջ է։

Տաթև Ֆռանգյան