«Վարչապետը Ձեր «պասի» կարիքը չունի». Փաշինյանը չպատասխանեց՝ առանց Արցախ Հայաստան կա՞, թե՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորԱրթուր Ղազինյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

«Մոնթեն, բացի խոսքից, նաև գործով ապացուցեց իր այս հայկական շահի բացահայտ ու էքսկլյուզիվ արտացոլումը:

Դրանից 28 տարից անց` 2020 թվականի հոկտեմբերի 21-ին հնչեց մեկ այլ միտք`«Առանց Արցախ Հայաստան չկա»: Սա ևս ընկալում եմ հայկական շահի ներկայացուցչություն, սական ի տարբերություն Մոնթեի, այստեղ խոսքի ու գործի միջև որոշակի տարբերություն կա, նաև, հետագայում պարզվեց, որ խոսքի ու խոսքի տարբերություն կա, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 22-ին «Առանց Արցախ Հայաստան չկա» խոսքի հեղինակը, որը Նիկոլ Փաշինյանն է, հայտարարեց, որ «Արցախը մեզ համար ոչ թե տարածք է, այլ` իրավունք»:

Կխնդրեմ, որ պարոն Փաշինյանը վերահաստատի «Առանց Արցախ Հայաստան չկա» իր դիրքորոշումը», – հայտարարեց Ղազինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  զգացմունքները դժվարանում է վերնագրել, բայց կարձանագրի, որ Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ Երևանի պետական համալսարանի պատերի տակ ծվարած կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա ու «շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք, ԵՊՀ ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով՝ 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ կաշառքներ հավաքելով, միլիոնատեր դառնան»:

«Ինչ վերաբերում է ձեր գործելակերպին` մենք մեր ասելիքն ասում ենք… Մենք ասում ենք այն, ինչ նպատակահարմար ենք համարում, և այն, ինչ ասել ենք, կառավարության ծրագրում գրած է, բացեք, կարդացեք, եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, կրկնեք, անգիր արեք ու մեզ չասեք` «այս նախադասությունը կարո՞ղ եք ասել, թե՞ չեք կարող»: Մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան», – հայտարարեց ՀՀ վարչապետը:

Արթուր Ղազինյանն էլ արձագանքեց` հասկանում է, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի հոգում խորը հետք է թողել ու համալսարանի անվանումը վարչապետի մոտ առաջացնում է ոչ հաճելի ասոցացիաներ. «Ինչ մնում է այդ տեղեկություններին, եթե փաստեր ունեք զբաղվեք դրանով»

«Դուք հիմա հրաժարվո՞ւմ եք հաստատել, որ առանց Արցախ Հայաստան չկա, և Արցախը եղել է, կա ու կմնա հայկական», – վարչապետին կոնկրետ հարց ուղղեց Ղազինյանը:

«Հայաստանի վարչապետի ու կառավարության դիրքորոշումներն արտահայտված են ՀՀ կառավարության ծրագրում,  ՀՀ վարչապետի ելույթներում, ՀՀ վարչապետը ձեր պասի կարիքը չունի, որ ինչ-որ բան հայտարարի կամ չհայտարարի:

Ինչ վերաբերում է փաստերին, փաստերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Իսկ ԵՊՀ-ն իմ հոգում, իհարկե, շատ մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չին թողել», – պատասխանեց ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: