Բաքվում չեն հանդարտվում․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի ԱԳ նախարարից պահանջել է ներողություն խնդրել Ալիևից

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում անդրադարձել են Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությանը, որով ֆրանսիացի դիվանագետն անընդունելի է համարել Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը ելույթով է հանդես եկել՝ հայտարարելով, թե Լը Դրիանը դիվանագետին ոչ հարիր հայտարարություն է արել, որը հակասում է միջազգային իրավունքին։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր իրավացի դիրքորոշումն է արտահայտել Ղարաբաղ Վալերի Պեկրեսի անօրինական այցի կապակացությամբ։ Նման արհամարհական դիրքորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքների նկատմամբ անընդունելի է, և դրան կոշտ արձագանքը բնական է, տրամաբանական և ճիշտ»,- ասել է Սեիդովը՝ հիմնականում կրկնելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունը։

Նա նշել է, որ Պեկրեսի Արցախ այցը ոչ միայն հարված է հասցնում Ադրբեջանի հետ հարաբերություններին, այլև սադրիչ քայլ է՝ ուղղված Կովկասյան տարածաշրջանում կայունության և զարգացման խաթարմանը։

Սեիդովն ասել է, թե «բացարձակապես անընդունելի է» նախարար Լը Դրիանի կողմից այլ երկրի ղեկավարի հայտարարությունն անհիմն ու կոպիտ մեկնաբանելը և կոչ արել Ֆրանսիայի խորհրդարանի անդամներին՝ վերջ դնել «հանցավոր գործողություններին»։

«Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես միշտ, աջակցում է մեր նախագահի աշխատանքին այդ ուղղությամբ, կոչ է անում Ֆրանսիայի խորհրդարանի անդամներին՝ վերջ դնել նման հանցավոր գործողություններին, որոնք կոպտորեն խախտում են միջազգային օրենսդրությունը։ Խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի ԱԳՆ-ին դիմում ուղարկել Ֆրանսիայի Եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ պահանջելով հերքել իր ոչ դիվանագիտական հայտարարությունը և ներողություն խնդրել Ադրբեջանի Հանրապետության նախագահից»,- հայտարարել է Սեիդովը։
Հավելենք, որ մինչ այս էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր Ֆրանսիայի ԱԳՆ-ին ուղղված նման հայտարարություն տարածել։
Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Ժան Իվ Լը Դրիանն ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ձևով և բովանդակությամբ անընդունելի են՝ նշելով, որ այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Արցախի Հանրապետություն։ Այս առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե Բաքուն տեղյակ լիներ Պեկրեսի ու նրա պատվիրակության այցից, ապա «նրանց չէին թողնի վերադառնալ»։ Պատասխանելով Ալիևին՝ Պեկրեսը նշել է, որ նման սպառնալիքներն իրեն չեն վախեցնում։ Միաժամանակ, ֆրանսիացի պատգամավորները դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ Պեկրեսի հասցեին Ալիևի հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան։

Էմմա Չոբանյան