Կիևի դատարանը Պորոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրել

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Կիևի Պեչերսկի դատարանը որոշել է չկալանավորել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոյին, սակայն նրան ազատ է արձակել՝ առաջին իսկ պահանջով դատարան կամ հարցաքննության ներկայանալու անձնական պարտավորությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իշխանությունները Պորոշենկոյին մեղադրում են դավաճանության մեջ, սակայն նա պնդում է, որ իրեն՝ որպես ընդդիմության առաջնորդի, հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։

Այսպիսով, դատարանը մերժել է Ուկրաինայի իրավապահ մարմինների պահանջը՝ Պորոշենկոյին կալանավորել կամ ազատ արձակել 1 միլիարդ գրիվնա (մոտ 36 միլիոն դոլար) գրավի դիմաց. Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ նրանք պարտավոր են առաջարկել ոչ միայն կալանք, այլև այլընտրանքային խափանման միջոց, որն ազատությունից զրկելու հետ կապված չի լինի։

Բացի այդ, Ուկրաինայում պետական դավաճանության հոդվածը չի նախատեսում մեղադրյալի պարտադիր ազատազրկում։

Դատարանի որոշմամբ՝ Պորոշենկոն պարտավոր է չլքել Կիևի շրջանը և ի պահ հանձնել անձնագիրը։ Ի պատասխան այս որոշման՝ նախկին նախագահն ասել է, որ մոտ ապագայում ծրագրել է առնվազն երեք այց արտասահման, իսկ Կիևից հեռանալու արգելքը կխոչընդոտի իր քաղաքական գործունեությանը։ Պորոշենկոյի փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են վիճարկել Պեչերսկի դատարանի որոշումը։

Պետրո Պորոշենկոյի դեմ դավաճանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել անցյալ տարի։ Մեղադրող կողմի կարծիքով՝ Ուկրաինայի համար 2014-2015 թվականների շատ դաժան ձմռանը նախկին նախագահը խզել է Հարավային Աֆրիկայի հետ ածխի մատակարարման պայմանագիրը և նոր պայմանագիր կնքել՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից մատակարարների հետ։

Տաթև Ֆռանգյան