Կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա Մինսկի խմբի շրջանակում. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով:

«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով ու դիրքորոշմամբ, ինչը խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու նորմալ լուծումների փնտրտուքին և ամրագրմանը», – նշեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ:

«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը: Իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ մեկ տարի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ համաձայն չէ ու իրականությունն էլ այդպիսին չէ: Ապացույց կարող եք գտնել անցյալ տարի Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրոքորոշումներին, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, սա միակ ձևաչափն է, որն ունի միջազգայնորեն ճնաչած մանդատ. այն է՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հիմախնդրի խաղաղ կարգավորում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատով հանդիպում կոնկրետ ամսաթվով, վայրով նախատեսված չէ: «Այս պահին կա համանախագահների նախատեսված այց տարածաշրջան. օրակարգում հիմա դա է»,- նշեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: