Թուրքիայի քրդական կուսակցությունը պահանջում է Դինքի սպանության գործով խորհրդարանական հետաքննություն սկսել

Լուրեր

14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) պահանջել է Հրանտ Դինքի սպանության խորհրդարանական հետաքննություն սկսել։ Հիշեցնենք՝ «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 15 տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին։

«Անընդունելի է, որ սպանության հանգամանքները դեռ մութ են մնում»,- ասել են կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահներ Սարուհան Օլուչն ու Մերալ Դանըշ-Բեշթաշը, փոխանցում է Bianet-ը։

«Հրանտ Դինքը, որը պայքարում էր Թուրքիայի ժողովուրդների խաղաղ գոյակցության համար, սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։ Նրա սպանությունից 15 տարի է անցել, սակայն հանցագործության պատվիրատուները պատասխանատվության չեն ենթարկվել։

2004 թվականի փետրվարի 6-ին «Ակոս»-ում արված Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքրենի մասին արված հրապարակումից հետո, որ նա հայ որբ է եղել, Գլխավոր դատախազությունը հայտարարություն արեց՝ թիրախավորելով Դինքին։ Հետո նա կանչվել է Ստամբուլի նահանգապետարան, և ազգային հետախուզական գործակալության պաշտոնյաները նրան սպառնացել են։ Հայտարարությունից հետո Հրանտ Դինքին կազմակերպված կերպով թիրախ դարձրին պետության մութ ուժերը։ Դինքի դեմ գործ է հարուցվել 2005 թվականի ապրիլի 16-ին՝ «թուրքականությունը վիրավորելու» համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հրանտ Դինքի սպանության հանգամանքները չբացահայտելն անընդունելի է։
«Խորհրդարանը պետք է պատասխանատվություն վերցնի՝ բացահայտելու Դինքին սպանողին, պետության ներսում մութ շրջանակները մաքրելու և երեխայից մարդասպան ստեղծող խավարին դիմակայելու համար։ Մենք պահանջում ենք Հրանտ Դինքի սպանության խորհրդարանական հետաքննություն սկսել»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան