Ղազախստանում ՀԱՊԿ-ի ներկայությունը դատապարտած Էրդողանի օգնականը հայտարարել է, թե իրեն «սխալ են հասկացել»

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահի օգնական Իհսան Շեները, որը դատապարտել էր Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայությունը, հայտարարել է, թե իրեն սխալ են հասկացել։ Անկարայում ՌԴ դեսպանատան հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Դեսպան Երխովն այցելել է Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական Շեներին։ Ընկերական զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք բարձր են գնահատվել ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված մեր երկու երկրների ղեկավարության ջանքերը։ Շեները նշել է, որ Ղազախստանի վերաբերյալ իր մեկ նախադասությունը, որը իր՝ «Մենք չենք մոռանա ու թույլ չենք տա մոռանալ հուլիսի 15-ը» կոնֆերանսի ելույթից է, սխալ է հասկացվել։ Դեսպանն ու Շեները գոհունակություն են հայտնել Ղազախստանում իրավիճակի կայունացման կապակցությամբ ու եղբայրական ղազախ ժողովրդին մաղթել խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Շեներն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի կողմից «Ղազախստանի օկուպացիայի» և Ղազախստանի «խորհրդային ճնշումների» մասին։

Այս հայտարարություններին անդրադարձել ու դատապարտել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հունվարի 14-ին Լավրովը հայտարարել էր, թե Մոսկվան Անկարայից պարզաբանումներ է խնդրել՝ կապված Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության հետ։

Էմմա Չոբանյան