ՀԱՊԿ բոլոր խաղաղապահները լքել են Ղազախստանը․ երկրի ԱԳՆ-ն բարձր է գնահատել խաղաղապահների առաքելությունը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորախմբի խաղաղապահ առաքելությունն ավարտվել է և իրականացվել է բարձր մասնագիտական մակարդակով։ Այս մասին ասել է Ղազախստանի ԱԳՆ եվրասիական ինտեգրման վարչության տնօրեն Ալեքսանդր Սինյագովսկին։

«Ղազախստանի Հանրապետության նախաձեռնած ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը հաջողությամբ ավարտվել է։ Հունվարի 13-ին Ղազախստանի պաշտոնական խնդրանքի հիման վրա և ՀԱՊԿ բոլոր երկրների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն սկսվել է ՀԱՊԿ-ի Միացյալ խաղաղապահ կոնտինգենտի փուլային դուրսբերումը։ Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ առաքելությունն իրականացվել է բարձր մասնագիտական մակարդակով, մենք նշում ենք կազմակերպության դերը և նրա ներդրումը կայունացման գործում»,- ասել է Սինյագովսկին։

«Այսօր ավարտվել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Ղազախստանի տարածքից։ Անձնակազմով և սարքավորումներով վերջին ինքնաթիռը օդ է բարձրացել Ալմաթիից։ Ներկայում Ղազախստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների զինծառայողներ չկան»,- իր հերթին ավելացրել է ՊՆ միջազգային համագործակցության վարչության պետ Օլժաս Խուսաինովը, գրում է vlast.kz-ն։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը ևս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն էին գործուղել խաղաղապահ ստորաբաժանում։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ է իրականացրել:

Տաթև Ֆռանգյան