Ոստիկանական մեծաքանակ ուժերը դիրքավորված են Դեմիրճյան փողոցում․ ի՞նչ հրահանգ նրանք կստանան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Քիչ առաջ Factor.am-ի նկարահանող խումբը շրջայց կատարեց Դեմիրճյան փողոցում, որտեղ կուտակված են մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Մի քանի տասնյակ ավտոբուսներում, երթուղային գազելներում եւ ավտոմեքենաներում քնած էին բազմաթիվ ոստիկաններ, ոմանք էլ արթուն էին, անգամ թողթախաղով էին զբաղված։ Արթուն ոստիկանության աշխատակիցները խուսափում էին տեսախցիկից, նրանք, տեսնելով մեզ, շրջվեցին եւ փորձեցին փակել իրենց դեմքերը։ Ի դեպ, որոշ ավտոբուսներ լի էին ոստիկանական մետաղյա վահաններով։ Ավտոբուսների առաջնամասերում շարված էին մեծ թվով հացեր։

Ուշագրավ էր, որ ոստիկանների մի զգալի մասը երթուղայիններում էին, մասնավորապես մենք ֆիքսեցինք մեկ փակված համարով, ինչպես նաեւ 31 եւ 58 համարի երթուղային գազելներ՝ լի քնած ոստիկաններով։ Թե ինչպես էին հանրային տրանսպորտի այդ միջոցները դարձել Ոստիկանության դիրքավորման վայր՝ պարզ չէ։ Հետաքրքիր է, թե ովքեր են այս երթուղիների գծատերերն ու ինչու են իրենց երթուղայինները տրամադրել ոստիկանության աշխատակիցներին։

Լիլիթ Շաբոյան