Անգելա Մերկելին պաշտոն են առաջարկել ՄԱԿ-ում

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր, 67-ամյա Անգելա Մերկելին առաջարկել է խորհրդատվական պաշտոն ստանձնել ՄԱԿ-ի կառույցներից մեկում։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ խոսքը գլոբալ հանրային բարիքների գծով խորհրդատվական խորհրդի նախագահի պաշտոնի մասին է, որը կարող է օգուտ բերել ամբողջ մարդկությանը։ Այս մարմնի իրավասությունների թվում պետք է լինեն միջազգային հարցերի կարգավորումը, մասնավորապես՝ առևտրի կամ թռիչքների անվտանգության ոլորտում։

Հանրային ապրանքների գլոբալ խորհրդատվական մարմինը Գուտերեշի առաջատար նախագծերից է, որը նա խթանում է ՄԱԿ-ի բարեփոխումների շրջանակում: 2021 թվականի հունիսին Գուտերեշը հաստատվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։

Գործակալության տվյալներով՝ Գուտերեշը նամակով ներկայացրել է իր առաջարկը Մերկելին։ ՄԱԿ-ում dpa-ի զրուցակիցները քիչ հավանական են համարում Մերկելի համաձայնությունը։ Պաշտոնապես կազմակերպությունը չի մեկնաբանում առաջարկի փաստը։ Այն չեն մեկնաբանել նաև նախկին կանցլերի ներկայացուցիչները և ինքը՝ Անգելա Մերկելը։

Տաթև Ֆռանգյան