Սկանդալ հայտնի պրոֆեսորի և Սելջուկ Բայրաքթարի միջև․ «Ամաչում եմ, որ այստեղ կրթել ենք Բայրաքթարին»

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքական «Բայրաքթար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը հայտնվել է սկանդալային իրավիճակում։

Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ազգությամբ շվեդ, Մասչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, հայտնի ֆիզիկոս Մաքս Թեգմարկը գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում ասել է․ «Ամաչում եմ, որ այստեղ մենք կրթել ենք Սելջուկ Բայրաքթարին»:

Նշենք, որ Բայրաքթարը կրթությունը ստացել է հենց Մասչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Վիրավորվելով պրոֆեսորի խոսքերից՝ Բայրաքթարը նրան պատասխանել է թվիթերյան գրառմամբ։

«MIT-ի այսպես կոչված ակադեմիկոսը, որի անունն առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղյան պատերազմի շրջանում հարցազրույցում ասել է՝ «Մենք ամաչում ենք, որ Սելջուկ Բայրաքթարին կրթություն ենք տվել»։ Իրականում դուք պետք է ամաչեք ցեղասպանության ու զանգվածային սպանությունների համար։ Մենք վերադարձրել ենք մեր հողերը, և միայն կարող ենք դրանով հպարտանալ»,- գրել է Բայրաքթարը։

Բավական ուշագրավ է, որ Բայրաքթարն ուրիշներին մեղադրում է ցեղասպանության ու սպանությունների համար, այն դեպքում, երբ միայն Արցախյան 44-օրյա պատերազմում, Թուրքիայի ԶՈՒ-ի անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, նաև՝ «Բայրաքթար» անօդաչուների միջոցով, Արցախում զանգվածային սպանություններ իրականացվեցին։

Էմմա Չոբանյան