Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչն «ինքն է իրեն ծեծի ենթարկել», ոչ թե ոստիկանները․ Բաքվի դատախազության պնդումը

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի Սաբայիլի շրջանի դատախազությունը ընդդիմադիր «Ազգային ճակատ» ու «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուի՝ սոցցանցերում տարածված դաժան ծեծի ենթարկված լուսանկարներում խոշտանգման հետքեր չի հայտնաբերել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատախազությունն իր որոշման մեջ հիմնվել է ոստիկանների ցուցմունքների վրա, ըստ որոնց՝ ընդդիմադիր գործիչը ինքն իրեն է վնասվածքներ հասցրել, երբ դեկտեմբերի 1-ին նրան բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք։
«Հաշվի առնելով, որ Թոֆիգ Յագուբլուի մարմնի վրա վնասվածքները գտնվում են հասանելի տեղերում, չի կարելի բացառել, որ վնասվածքները պատճառվել են նրա կողմից կամ ավտոմեքենայի տարբեր մասերին դեմքին հասցված հարվածներից»,-ասվում է դատախազության ավագ քննիչ Արազ Աքբարովի որոշման մեջ։

Նշենք, որ Յագուբլուն ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին Շատրվանների հրապարակում քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով անցկացված բողոքի ակցիայի ժամանակ։ Ոստիկանությունում ակցիայի մասնակիցները դաժան ծեծի ու խոշտանգումների էին ենթարկվել, որոնց թվում էր Յագուբլուն։

«Ինձ ծեծում էին, երբ ձերբակալում էին Շատրվանների հրապարակում։ Ոստիկանության 39-րդ բաժնում, ուր ինձ տարան, հատուկ խումբ եկավ։ Ինձ առանձին սենյակ տարան, ձեռքերս շղթայեցին, գցեցին գետնին, գլխիս պոլիէթիլենային տոպրակ հագցրին ու սկսեցին ծեծել։ Հետո ինձ ինչ-որ մեքենա մտցրեցին։ Ճանապարհին շարունակեցին ծեծել։ Ճանապարհին ինչ-որ տեղ լուսանկարեցին դեմքս ու ինչ-որ մի տեղ՝ «վերև» ուղարկեցին։ Բայց, ըստ երևույթին, նրանք մտածեցին, որ դա բավարար չէ, և ծեծը շարունակվեց»,- ասել էր Յագուբլուն լրատվամիջոցներին՝ նշելով, որ վերջնարդյունքում իրեն թողել են Բաքվից 70 կմ հեռավորության վրա՝անապատային տարածքում։
Համացանցում տարածվել էին դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր գործչի լուսանկարները։

Հավելենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կիրառած ոստիկանական բռնությունները դատապարտել էին նաև ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։

Ինքը՝ Յագուբլուն, ադրբեջանական «Թուրան»-ի հետ զրույցում մեկնաբանել է դատախազության որոշումը՝ նշելով, որ երբ ուժայինների կողմից ծեծի ենթարկվելու մասին իր բողոքն ուղարկվել է դատախազություն, տարբեր ենթադրություններ են արվել, թե ինչպես կարձագանքի նախաքննական մարմինը։
«Տարբերակներ են հնչել, որ կարող են քավության նոխազ գտնել, քրեական գործ հարուցել, սակայն այն ձգել կամ ուղարկել դատարան ՝այնտեղ էլ թաղելու համար։ Բայց այն, որ կարող են իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկել, ոչ ոք չէր հավատում։ Նաև ենթադրություն էր հնչել, որ դատախազությունը կպնդի, թե ես ինքնավնասում եմ արել։ Այդ տարբերակը բացարձակապես ֆանտաստիկ տեսք ուներ… Բայց այդպես էլ եղավ»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Նա նշել է, որ կան իր ձերբակալման բազմաթիվ վկաներ, և երբ իրեն տարել են ոստիկանություն, այնտեղ ևս այլ ձերբակալվածներ են եղել։ Յագուբլուն նաև ասել է, որ տարածքում, որտեղից ձերբակալել են իրեն, տեսահսկման խցիկները հանկարծ չեն աշխատել։
«Առանց ամաչելու նրանք պնդում են, որ ես եմ ինձ վնասվածքներ հասցրել՝ ոստիկանությանը վարկաբեկելու համար։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ հանցագործությունը կատարվել է Իլհամ Ալիևի հրամանով»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Նա պատրաստվում է որոշումը բողոքարկել, որպեսզի հետագայում կարողանա դիմել ՄԻԵԴ։

Էմմա Չոբանյան