ՌԴ-ում COVID-19-ով հիվանդների ինքնամեկուսացման ժամկետը կկրճատվի մինչև 7 օր

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Ռուսաստանում COVID-19-ով հիվանդների ինքնամեկուսացման ժամկետը կկրճատվի մինչև յոթ օր։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

«Մենք օպտիմալացնում ենք քաղաքացիների կարանտինային և լաբորատոր հետազոտությունների մոտեցումները, ներառյալ՝ ինքնամեկուսացման ժամկետները մինչև յոթ օր կրճատելով, ինչպես նաև մի շարք փոփոխություններ ենք կատարում, որոնք շուտով կընդունվեն Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկի որոշումներով»,- ասել է Գոլիկովան Ռուսաստանի կառավարությանն առընթեր Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստին։

Մինչ այս, ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու դեպքում անհրաժեշտ էր երկու շաբաթ մեկուսացման մեջ մնալ։

Պաշտոնյան հավելել է, որ իշխանությունները հետևելու են իրավիճակին և, անհրաժեշտության դեպքում, ժամկետների հետագա ճշգրտումներ կիրականացվեն։

Տաթև Ֆռանգյան