Բելառուս սահմանապահներն Ուկրաինայի հետ սահմանին կրակ են բացել՝ սահմանախախտումը կանխելու համար

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայի հետ սահմանային գոտում բելառուս սահմանապահները հրազեն են կիրառել՝ պետական սահմանի խախտումը կանխելու համար։ EADaily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Բելառուսի պետական սահմանային կոմիտեից։

Հաղորդվում է, որ «հունվարի 18-ի գիշերը Ուկրաինայի հետ սահմանին մոտ գտնվող սահմանային գոտում բելառուսական սահմանապահ ծառայությունն արձանագրել է Audi մակնիշի ավտոմեքենա, որն ընթացել է պետական սահմանի ուղղությամբ՝ մայրուղիներից դուրս»։

Սահմանապահները մեքենան կանգնեցնելու ազդանշան են տվել, սակայն վարորդը չի կատարել օրինական պահանջները։ Բացի այդ, փախուստի փորձի ժամանակ նա վրաերթի է ենթարկել սահմանապահ ծառայության զինծառայողին։

«Ապօրինի գործողությունները կանխելու նպատակով սահմանապահ ջոկատը կիրառել է ծառայողական զենք՝ նախազգուշական կրակոցներ արձակել օդ ու մեքենայի անիվներին։ Հարձակվողները փորձել են փախչել, սակայն բերման են ենթարկվել։ Պարզվել է, որ սահմանը խախտողները Բելառուսի երկու քաղաքացիներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան