Գործարկվելու է Աչաջուր բնակավայրի շչակը
Հունվարի 19-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ՀՀ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում: