Լավ խոսքեր չեն հնչում մեր բոլորի մասին․ ժողովուրդն այլ ակնկալիք ունի․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

«Ինձ մոտ անընդհատ հարց է առաջանում՝ ինչքան ժամանակ դեռ պետք է Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնեն մարդիկ, որոնք զինված ուժերում չեն ծառայել»,- ԱԺ այսօրվա նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ կարծիք հայտնելով, որ պատերազմից հետո վերլուծություն չի արվել հետևանքների մասին:
«Մի՛ փորձեք ապրել այնպես, կարծես թե պատերազմ չի եղել: Չի կարելի ապագա կառուցել այն մտքով, որ ոչինչ չի եղել, ինչ կա որ, ոչինչ, որ տղերքը զոհվեցին, կարևորը՝ թուրքերը կգան, Հայաստանում կբուժվեն»,- ասաց Նազարյանը:

«Ո՞վ է ասել»,- տեղից հարց հնչեցրին միաժամանակ մի քանի պատգամավորներ:

Նազարյանը լուռ մատնացույց արեց և շարունակեց. «Ասել եք: Ես էլ գիշերը ժամը մեկին տեսա այդ հարցազրույցը և ցնցվեցի, որ նման մտքեր են հնչում»։

«Մարդիկ մոտենում են, և հավատացեք՝ լավ խոսքեր չեն հնչում մեր բոլորի մասին, հատկապես կառավարող խմբակցության, որովհետև ժողովուրդը բոլորովին այլ ակնկալիք ունի»,- ընդգծեց Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: