Արցախից տեղահանվածներից ովքեր կարող են տուն ստանալ Հայաստանում, ովքեր՝ Արցախում․ ԱՀ պետնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
Բոլորը

«Առաջիկա շաբաթբերին տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ»,- այս մասին ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Այս պահին մենք Արցախի հանրապետությունում ունենք շուրջ 15-16 հազար տեղահանված անձ։ Հիմնական մասը ժամանակավոր կացարաններում կամ վարձով բնակվում են, կամ պետության կողմից ապահովված հյուրատներում, հյուրանոցներում, կամ փոքր մասը արդեն բնակարան է ստացել։ Տարեվերջին մենք տրամադրել ենք 108 բնակարան, որոնք կառուցվել են Հայաստան Համահայկական Հիմնադրամ միջոցներով, առաջիկա շաբաթներին տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ»,-նշեց Բեգլարյանը:

ԱՀ պետնախարարի խոսքով՝ ազատ բնակֆոնդից անցած տարի 467 բնակարան արդեն պատրաստվել էր՝ չհաշված նորակառույց շենքերը, բնակարանները, որոնց մի մասը տրամադրվել են։

«Այս պահին 2862 բնակարան կառուցման փուլում է գտնվում, որից 956-ը պետական միջոցներով, 743-ը՝ Արցախի ներդրումային հիմնադրամի, 1071-ը՝ Հայաստան Համահայկական Հիմնադրամի,92-ը բարեգործական միջոցներով։ Ընթացքում են համագործակցությունը տարբեր բարերարների հետ։ Հավանաբար մի քանի հարյուր բնակարանների շինարարություն կրկին բարերարների միջոցներով կմեկնարկենք:

Իսկ ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների վերաբերյալ Բեգլարյանն ընդգծեց, որ բնակարանների տրամադրմանը զուգահեռ աստիճանաբար ՀՀ-ում տեղակայված և տեղահանված ընտանիքների մի մասը վերադառնում են Արցախ, քանի որ եղած բնակֆոնդի մի մասը ազատվում է՝ վարձով բնակարանները, հյուրատները, հյուրանոցները,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում էականորեն, կտրուկ կնվազի ՀՀ-ում գտնվող տեղահանվածների թիվը:

Մանրամասները՝ տեսանյութում։