Պարոն Ռուբինյան, այսպիսի թույլ նյարդային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել Թուրքիայի հետ բանակցություններում․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տպավորություն կա, որ Ռուբեն Ռուբինյանին ուզում են օժտել անձեռնմխելիության ևս մեկ շերտով․ հանկարծ չքննադատեք, որովհետև նա բանագնացն է: Չպետք է քննադատել, թե նա ինչ օրակարգով է բանակցություններ վարում, ի՞նչ իրավակարգավորումներով է նշանակվել»,- ԱԺ լիագումար նիստում անդրադառնալով ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին ընդդիմության քննադատություններին ու իշխանական պատգամավորների դիտարկումներին՝ այս մասին նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իրենք Ռուբինյանին անձնապես չեն քննադատում: «Թեև երեկվա միջադեպը հաշվի առնելով՝ կարելի է ասել․ «Պարո՛ն Ռուբինյան, այսպիսի թույլ նյարդային համակարգով ինչպե՞ս կարելի է ՀՀ-ն ներկայացնել նման դժվար բանակցային գործընթացում»,- ասաց Մանուկյանը:

«Քննադատվում են բոլոր այն գործողությունները, որոնց արդյունքում հիմա ՀՀ-ն ներկայացնում է ԱԺ փոխնախագահը։ Ի՞նչ կարգավիճակ ունի նա, մինչև հիմա դա հստակ չէ, ի՞նչ լիազորություններով է նա ներկայացնում ՀՀ-ն, մշակվե՞լ է աշխատանքային կանոնակարգ այդ բանակցություններում, Ռուբինյանն ունի՞ իրավասություն Քըլըչի հետ հանդիպմանը վերջանական ասելու «այո» կամ «ոչ». հստակ չէ»- նշեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: