Արցախում հազարավոր անձինք հետպատերազմյան տրավմաներ ունեն, լուծումներ դեռ չեն տրվել․Բեգլարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրվածասուլիսում ամփոփեց նախորդ տարվա աշխատանքները, ներկայացրեց 2022-ի գլխավոր անելիքները: 2022-ին փորձ է արվելու աջակցության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերի անցնել:

Բեգլարյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակիչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունը մնում է իշխանության հիմնական առաջնահերթություններից մեկը։

Նա նշեց, որ 2022 թվականին սոցիալական ծրագրերի համար նախատեսվում է բյուջեից հատկացնել 52,5 մլրդ դրամ, ինչը զգալիորեն տարբերվում է 2021 թվականին ցուցանիշներից։ Հատկացված միջոցների արդյունքում մոտ 20 տոկոսով ավելացել են կենսաթոշակներն ու նպաստները։ 2022 թվականից նվազագույն կենսաթոշակ է սահմանվել 34 հազար 300 դրամը` 2021 թվականի` 26 հազար 500 դրամի փոխարեն, միջին կենսաթոշակն ավելացել է 9400 դրամով` 46.800 դրամից հասնելով 56.200 դրամի։

Պետնախարարը սոցիալական ոլորտում կարևորագույն ձեռքբերումներից է համարում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը։ Արդեն մի քանի տասնյակ սոցիալական աշխատողներ պատրաստվել են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում։ Վերապատրաստման դասընթացները կրում են շարունակական բնույթ։

«Սոցիալական աշխատողի հիմնական գործառույթը լինելու է խնդիրների վերհանումը, կարիքների գնահատումը և տարբեր նախագծերի միջոցով աջակցությունը, նաև նրանց ակտիվացումը։ Մեր խնդիրն է ոչ թե սոցիալական «ասեղից» կախվածության մեջ պահել քաղաքացիներին, այլ պետական աջակցությամբ, այդ թվում նաև սոցիալ-հոգեբանական խնդիրների մատուցման միջոցով, աջակցենք, որ իրենք իրենց խնդիրները կարողանան լուծել»,- նշեց Բեգլարյանը։

Նրա դիտարկմամբ՝ ամենամեծ խնդիրը հոգեբանական վերականգնման խնդիրն է. «Արցախում հազարավոր անձինք հետպատերազմյան հոգեբանական տրավմաներ ունեն, ինստիտուցիոնալ լուծումներ դեռ չեն տրվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: