Ղազախստանում բողոքի ցույցերի հետ կապված 8354 վարչական գործ է քննվել դատարաններում

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ղազախստանի դատարանները քննել են 8354 վարչական գործ՝ կապված այս ամսվա սկզբին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ։ Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների առթիվ հարուցվել է 695 քրեական գործ։ Այս մասին այսօր հայտարարել է хանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական Ազամատ Սարգազինը, գրում է EurAsia Daily-ն։

«Ընդհանուր առմամբ, այս իրադարձությունների հետ կապված դատարանները քննել են 8354 վարչական գործ։ Դատարաններն ու դատախազները հաշվի են առնում մեղմացուցիչ հանգամանքները և մեղավորների զղջումը։ 3337-ը միայն նախազգուշացվել են՝ չպատժվելով ձերբակալությունների և տուգանքների տեսքով։ 1653 դեպքով դատարանը տուգանք է նշանակել։ Այժմ ձերբակալված է 1002 մարդ։ Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 695 նախաքննություն, այդ թվում՝ 44-ը՝ ահաբեկչության, 15-ը՝ սպանության, 6-ը՝ քարոզչության և իշխանության զավթման կոչերի վերաբերյալ։ Որպես կասկածյալ բերման է ենթարկվել 780 մարդ, որոնցից 695-ը դատարանների կողմից կալանավորվել է»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան