Խնդիրը լուծվել է․ Beeline-ի կապը վերականգնվել է
Հասարակություն
15.01.2022 | 20:43Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխի վնասման հետևանքով «Beeline Armenia»-ի բաժանորդները զրկվել էին ինտերնետ կապի հասանելիությունից։
«Beeline Armenia» ընկերությունը տեղեկացնում է, որ խնդիրը լուծվել է, և կապը վերականգնվել է։
«Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար և ևս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։