BBC-ի Ստամբուլի բյուրոյի աշխատակիցները գործադուլ են սկսել

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

BBC-ի Ստամբուլի բյուրոյի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել․ սա 2009 թվականից ի վեր թուրքական մամուլի պատմության մեջ առաջին գործադուլն է, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Գործադուլը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի լրագրողների միության և BBC-ի միջև կոլեկտիվ բանակցություններն ավարտվել են տարաձայնություններով, որոնք սկսվել էին 2021-ի օգոստոսի 9-ին։

Այսօր առավոտյան Ստամբուլում գտնվող BBC-ի գրասենյակի դիմաց փակցվել է գործադուլի պաստառը։ Այլ լրատվամիջոցներից մի շարք լրագրողներ աջակցել են իրենց գործընկերներին, հայտարարությանը միացել է նաև Ստամբուլի Աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Ահմետ Շըքը։

Թուրքիայի լրագրողների միության նախագահ Գյոքհան Դուրմուշը նշել է, որ գործադուլ հայտարարելով՝ ցույց են տալիս, որ չեն հանձնվում։

Լիրայի արժեզրկումը Թուրքիայում գրեթե կիսով չափ կրճատել է BBC-ի աշխատակիցների աշխատավարձերի արժեքը։ Նրանք ցանկանում են աշխատավաձի բարձրացում և պահանջում, որ BBC-ից դրական կպատասխանեն իրենց կոչերին։  Լրագրողները հույս ունեն, որ BBC-ն կբավարարի իրենց պահանջները։

Էմմա Չոբանյան