Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիան հանդես է գալիս ԵՄ հետ ակտիվ  երկխոսության  օգտին, սակայն բախվում է Անկարայի հետ համագործակցության բանակցությունների ձգձգմանը, այդ թվում ՝ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, գրում է Անադոլու գործակալությունը։ 

Էրդողանն ասել է, որ ինչպես նախկինում՝ Թուրքիան նպատակ ունի լիրավ անդամակցել ԵՄ-ին։ Նա նաև կոչ է արել կանխել առանձին երկրների փորձերը՝ սաբոտաժի ենթարկել Անկարայի և ԵՄ-ի միջև երկխոսությունը՝ Եվրամիության ներսում «համերաշխություն» ապահովելու պատրվակով։

Էրդողանը Թուրքիան անվանել է «առանցքային երկիր»՝ Եվրոպայում բազմաթիվ խնդիրների լուծման համար։ 

«Առանց լուծելու Թուրքիայի սահմանների խնդիրները, միգրացիոն ճգնաժամը չի լուծվի։ Յուրաքանչյուրը, որն օբյեկտիվորեն վերլուծում է իրավիճակը Եվրոպայում, գիտակցում և ընդունում է, որ Թուրքիան բանալին է խնդիրների լուծման, որոնց այսօր բախվել են ԵՄ երկրները։ Թուրքիայի շնորհիվ միգրացիոն ճգնաժամի մասշտաբները նվազել են, ինչպես նաև ահաբեկչական վտանգն ու ապակայունացումը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

Նա հույս է հայտնել, որ 2022 թվականին ԵՄ-ն ավելի վճռական քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ճանապարհին։ 

Նշենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեկնարկել են 16 տարի առաջ, սակայն դրանք այժմ սառեցված են։ Յուրաքանչյուր տարի ԵՄ գործադիր մարմինը զեկույց է հրապարակում, թե Անկարան որքանով է կատարել իր պարտավորությունները, որքանով է մոտեցել եվրոպական չափանիշներին:

Վերջին զեկույցում նշվում է, որ Թուրքիայի անդամակցության գործընթացը կանգ է առել՝ ժողովրդավարական լուրջ թերացումնների պատճառով: Սա համարվում է 16 տարիների ընթացքում ամենաքննադատական զեկույցը։

Էմմա Չոբանյան