Ղազախստանում իշխանության բռնի զավթման մեղադրանքով ձերբակալվել են Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարն ու նրա տեղակալը

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) ղեկավարի նախկին տեղակալ Քարիմ Մասիմովը, որը նախկինում կալանավորվել էր պետական դավաճանության կասկածանքով, ձերբակալվել է իշխանության բռնի զավթման և պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով։ Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ԱԱԿ լրատվական ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) շարունակում է պետական դավաճանության գործով քննությունը ԱԱԿ-ի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովի նկատմամբ: Այս գործի շրջանակում լրացուցիչ հետաքննություն է սկսվել իշխանության բռնի զավթման և պաշտոնեական դիրքի չարաշահմանն ուղղված գործողությունների փաստերով»,- ասված է հաղորդագրությունում։

Դրա հաամաձայն՝ խոսքը «Ա» հատուկ նշանակության ծառայության ղեկավար Անուար Սադիկուլովի և ԱԱԿ-ի նախագահի տեղակալ Դուալետ Երգոժինի մասին է։ Մասիմովի նկատմամբ դավաճանության գործը բացվել է հունվարի 6-ին, նույն օրը նա բերման է ենթարկվել։ 56-ամյա Մասիմովը Ղազախստանի նախկին վարչապետն է։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է 2007-ից 2012 թվականներին և 2014 թվականից մինչև 2015 թվականի ապրիլը։ Այս երկու ժամկետների միջև ընկած ժամանակահատվածում նա ղեկավարել է երկրի նախագահի աշխատակազմը։ Մասիմովը ԱԱԿ-ի նախագահ է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերին:

Նրա տեղակալ Անուար Սադիկուլովը 2019 թվականի հունվարին ստանձնել է Հատուկ նշանակության ուժերի «Ա» ծառայության պետի պաշտոնը։

Հունվարի 11-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոշտ քննադատության է ենթարկել հատուկ ծառայությունների աշխատանքը երկրում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ և մատնանշել, որ Ղազախստանի որոշ շրջաններում ԱԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարները, չնայած բավարար ռազմական զինանոցին, չեն մասնակցել մարտերի, այլ լքել են ծառայողական շենքերը՝ այնտեղ թողնելով զենք ու գաղտնի փաստաթղթեր։

Տաթև Ֆռանգյան