Հոբելյանական տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Երվանդ Երզնկյանին ու Սուրեն Գյանջումյանին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը: 

Ձեր ստեղծագործությունները սիրված և գնահատված են երաժշտասեր հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական շնորհակալ գործունեությունը ամբողջացնում են արվեստագետի և մտավորականի Ձեր կերպարը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: 

Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:

«Նշանակալի է Ձեր ավանդը հայ ժողովրդական պարարվեստի զարգացման և տարածման գործում: Հավատարիմ մնալով իսկական արվեստագետի կոչմանը՝ տասնամյակների նվիրումով և անխոնջ աշխատանքով Դուք հիմնել եք պարախմբեր, որոնք փայլել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բեմերում:

Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր բեմադրությունները հայ ժողովրդական պարի առանձնահատկությունները դրսևորող ինքնատիպ նմուշներ են:

Գնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի արդյունքում մեծ բեմի ուղեգիր են ստացել բազմաթիվ շնորհալի երիտասարդներ»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում: