Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ապացուցել է իր արդյունավետությունը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ Նա նաև խոսել է Ղազախստանից խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետների մասին, գրում է «Սպուտնիկ»-ի ղազախստանյան ծառայությունը։

«Երկիրը վերադառնում է բնականոն կյանքին, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների և, առաջին հերթին, այն տղաների շնորհիվ, որոնք այժմ գտնվում են այս մարտական կազմում։ Նրանք ազնվորեն կատարել են իրենց մարտական պարտքը և ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն և օգնություն Ղազախստանին»,- Ալմաթիում ասել է Ստանիսլավ Զասը։

Նա ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները դաս են դարձել ՀԱՊԿ բոլոր անդամների համար։

«Սա շրջադարձային պահ է: Կազմակերպության գոյության 20 տարիների ընթացքում առաջին անգամ մենք իրականում օգտագործել ենք մեր պաշտպանական ներուժը: Դա լա՞վ է, թե՞ վատ: Ես կցանկանայի, որ մենք մեր հմտությունները կիրառեինք միայն զորավարժարաններում»,- ասել է նա:

Զասը, միաժամանակ, հավելել է, որ կազմակերպությունն ապացուցել է իր արդյունավետությունը։

«Այն համակարգը, որը ստեղծվել է ՀԱՊԿ-ում, աշխատում է, այն խնդիրները, որոնք դրվել էին խաղաղապահների առջև, նրանք կատարել են։ Առջևում վերջին փուլն է (զինվորների դուրսբերումը)… Խաղաղապահները շուտ չեն հեռանում, իրավիճակը, այդ թվում՝ Ալմաթիում, ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ։ Խնդիրը կատարված է»,- ընդգծել է Զասը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին սկսվել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը, որը հանրապետություն է ժամանել պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով։ ՀԱՊԿ վերջին խաղաղապահը պետք է լքի հանրապետությունը ոչ ուշ, քան 10 օր հետո։

Ղազախստանում խաղաղապահները զբաղվել են միայն ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությամբ և չեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ղազախստան են ժամանել ՀԱՊԿ 2,3 հազար խաղաղապահներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ղրղզստանից։

Տաթև Ֆռանգյան