Զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան` փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողներն, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր և դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Այսպիսով՝ վերոնշյալ ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ կիրականացվեն պետության կողմից, մասնավորապես՝

  • փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
  • դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը։

Նշենք, որ ներկայումս գործող կարգավորումներով՝ զոհված կամ մահացած զինծառայողների ծնողներին տրվում է հնարավորություն՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության հնարավորությունից, որը սակայն ամբողջապես չի ներառում բոլոր հնարավոր ծախսերը, մասնավորապես՝ ներառված չէր փոխնակ մոր և դոնորական ծառայությունների համար սահմանված փոխհատուցման ծախսերը։