Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն
13.01.2022 | 12:25
ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Մենք անհանգստացած ենք հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը՝ ներառյալ զորքերի դուրսբերումը, սահմանագծում իրականացնելով և ձերբակալվածներին վերադարձնելով»,- ասված է բյուրոյի թվիթթերյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
Տաթև Ֆռանգյան