Հայաստանի պետական պարտքը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օրական աճել է 1 միլիոն 421 հազար դոլարի չափով

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հայաստանի պետական պարտքն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 887 միլիոն 100 հազար դոլար։ Այսինքն, 2018 թվականի մարտ ամսվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 35 միլիոն 900 հազար դոլարով։ Իսկ ընթացիկ տարվա երեք ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է 112 միլիոն 500 հազար դոլարով (2017 թվականի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 774 միլիոն 600 հազար դոլար)։

Այսպիսով, փաստացի պետք է արձանագրենք, որ Հայաստանը շարունակում է պարտքով ապրել։ Այն հանգամանքը, որ ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին՝ հունվար-փետրվար ամիսներին, Հայաստանում արձանագրվել է 7,7 տոկոսի տնտեսական աճ, ամենևին չի նպաստել, որպեսզի պետությունն իր կյանքը կարողանա կազմակերպել սեփական միջոցների՝ այն է՝ հարկեր և տուրքերից հավաքագրված գումարների հաշվին։ Ինչևէ, Հայաստանի պետական պարտքից 5 միլիարդ 574 միլիոն 700 հազար դոլարը դա արտաքին պարտքն է։ Այլ կերպ ասած, այդ գումարը Հայաստանը պարտք է միջազգային բանկերին ու ֆինանսական կազմակերպություններին։

Հարկ է նշել, որ Հայաստանի արտաքին պարտքը մարտ ամսվա ընթացքում աճել է 15 միլիոն դոլարով, իսկ պետական պարտքի մնացած՝ 20 միլիոն 900 հազար դոլարի աճը բաժին է հասնում ներքին պարտքին։

Ի դեպ, այս օրերին ընդունված է բոլոր տվյալները դիտարկել տասը տարվա կտրվածքով՝ Սերժ Սարգսյանի, որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման արդյունքը ի ցույց դնելու նպատակով։ Այս տեսանկյունից հարկ է նշել, որ 2008 թվականի սկզբին, այսինքն մինչև այն պահը, երբ Սերժ Սարգսյանը կզբաղեցներ Հայաստանի ղեկավարի պաշտոնը, մեր պետության պետական պարտքը եղել է 1 միլիարդ 696 միլիոն 900 դոլար։

Ասել կուզի՝ Հայաստանի պետական պարտքը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աճել է 5 միլիարդ 190 միլիոն 200 հազար դոլարի չափով։ Այլ կերպ ասած, Հայաստանի պետական պարտքը՝ Սերժ Սարգսյանի իշխանության ղեկին մնալու ընթացքում օրական աճել է 1 միլիոն 421 հազար դոլարի չափով։ Սա կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկին մնալու գնի՝ արտաքին պարտքով վերցված մասն է։

Վահագն Հովակիմյան