Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը կրկին աճուրդի է հանվել

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանած Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը կրկին աճուրդի է հանվել։ Նման որոշում ՀՀ կառավարությունը կայացրել էր 2021 թվականի դեկտեմբերի 16-ին։

Վաճառքի պայմանների համաձայն, աճուրդին մասնակցելու համար մասնակիցը պետք է 250 000 000 դրամ նախավճար վճարի։ Աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։
Հյուրանոցի նախնական արժեքը հրապարակված հայտարարությունում չի հստակեցվում։ Նշվում է միայն հյուրանոցի շենք-շինությունների, հողամասերի, անշարժ ու շարժական գույքերի գնահատված արժեքները, որոնց հանրագումարը կազմում է 10 908 050 000 դրամ։ Բացի այդ, գնորդը նաև 4 944 600 դրամ պետք է վճարի` գույքի գնահատման համար։

Մրցույթի հաղթողը գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության արժույթով 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի։
Նշենք՝ հյուրանոցի մի հատվածում ժամանակավորապես բնակվում են 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախից տեղահանված ընտանիքներ։

Հիշեցնենք` 2019 թ-ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։ Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն բացահայտել էր, որ նրան պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով են կառուցվել։

Ռոզա Վարդանյան