Կոնգրեսականներն առաջարկում են Ուկրաինան հայտարարել «ՆԱՏՕ պլյուս» երկիր

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ-ի մի խումբ հանրապետական կոնգրեսականներ մտադիր են օրինագիծ ներկայացնել` Ուկրաինան «ՆԱՏՕ-պլյուս» երկիր հռչակելու և Ռուսաստանը ահաբեկչության պետական հովանավոր հայտարարելու իրագործելիության ստուգում սկսելու մասին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Դիվանագիտությունը հաջողության քիչ հնարավորություններ ունի, քանի դեռ դրան չեն մոտենում ուժի դիրքերից», – ասում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար հանրապետական Մայքլ Մաքքալը, որը օրինագծի գլխավոր հովանավորն է:

«Վլադիմիր Պուտինը պետք է հաշվի առնի, որ Կոնգրեսը չի հանդուրժի Ռուսաստանի ազդեցության գոտու վերականգնումը և թույլ չի տա լքել Ուկրաինային, մեր մյուս դաշնակիցներին ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործընկերներին»,- հավելել է նա։

Օրինագիծը Ուկրաինային կտրամադրի անհրաժեշտ ռազմական և դիվանագիտական աջակցություն, քանի որ ռուսական ռազմական հզորությունը կուտակվում է նրա սահմանների մոտ: Այն նաև նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկել ագրեսիայի համար՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ անհապաղ պատժամիջոցների կիրառման միջոցով, որպեսզի այն երբեք չշահագործվի։

Օրինագիծը նաև սահմանում է Ուկրաինան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը թույլ կտա արագ քննարկել ԱՄՆ-ի որոշ պաշտպանական ապրանքների և ծառայությունների վաճառքը:

Փաստաթուղթը մերժում է Եվրոպայում ցամաքային միջին հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիում սահմանելու Ռուսաստանի առաջարկը և պահանջում է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես որոշի, թե արդյոք Ռուսաստանը հանդիսանում է ահաբեկչության հովանավոր պետություն:

Բացի այդ, այն նախատեսում է 155 միլիոն դոլար հատկացնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ 2022 թվականին նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսական ապատեղեկատվության և տեղեկատվական գործողությունների դեմ պայքարելու համար։

Օրինագիծը համահովանավորել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Մայք Ռոջերսը, Մայք Թերները և Էլիս Ստեֆանիկը:

«Այս օրինագիծը զգալիորեն կավելացնի Ուկրաինային մահաբեր զենքերի հարցում օգնությունը, մասնավորապես՝ հակաօդային և հակառազմածովային զենքերի ֆինանսավորումը, որոնք անհրաժեշտ են ուկրաինացիներին Ռուսաստանին զսպելու համար։ Նա նաև հստակ կերպով ասում է, որ Պուտինի պահանջները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում վետոն և Եվրոպայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումը, անընդունելի են և հակասում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին», – ասել է կոնգրեսական Ռոջերսը:

Ստեֆանիկի խոսքով՝ «Ուկրաինան պետք է ազատ լինի ընտրելու իր ապագան, այդ թվում տնտեսական և անվտանգության հարաբերությունները՝ չվախենալով Պուտինի վրեժխնդրությունից»։