«Արարատի» գլխավոր մարզիչը խզել է պայմանագիրը
Լուրեր
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ղեկավարության հետ հանդիպումներից հետո փորձառու մասնագետը որոշում է կայացրել փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը:
Վարդան Բիչախչյանը «Արարատը» գլխավորել էր 2020 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Հայաստանի գավաթակիր, եվրոգավաթներում հաղթահարել է նախնական մեկ փուլը:
Ակումբից հեռացել են նաև գլխավոր մարզչի երկու օգնականները` Ֆելիքս Խոջոյանը և Արթուր Հովհաննիսյանը: