Թուրքիայի ՊՆ ղեկավարը բողոքել է Անկարայի դեմ  ՆԱՏՕ-ի դաշնակիցների զենքի էմբարգոյից

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ թուլացնում են դաշինքը՝ հրաժարվելով Թուրքիային ռազմական բաղադրամասեր վաճառելուց, գրում է Ահվալ գործակալությունը։  

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն  պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի պաշտոնյաների նկատմամբ ու Անկարային հեռացրել F-35 կործանիչների ծրագրից ռուսական C-400 հակակարգերի գնման պատճառով։  Կանադան էլ իր հերթին անցյալ տարվա ապրիլից  չեղարկել է անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների  արտահանումը Թուրքիա՝  Արցախյան պատերազմում դրանց օգտագործման պատճառով։  Դեռ 2019թ-ին, երբ Թուրքիան  Սիրիայի հյուսիսարևելքում գործողություն սկսեց քրդերի դեմ, Կանադան միացավ եվրոպական երկրներին՝դադարեցնելով զենքի մատակարարումները։

Այսուհանդերձ, Աքարըն ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները  F-35 կործանիչների շուրջ շարունակվում են։ Բացի այդ Թուրքիան նաև ցանկանում է ձեռք բերել F-16-ի արդիականացման համալիրներ։

Թուրք նախարարը  նաև խոսել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև աճող լարվածությունից՝ նշելով, որ ցանկանում են վեճը լուծվի  խաղաղ ճանապարհով։

«Մեր տեսլականը հենց սկզբից սա է՝ մենք խաղաղության կողմակից ենք, բանակցությունների միջոցով խնդիրների լուծմանը։ Եկեք չավելացնենք լարվածությունը, եկեք հեռու մնանք ցանկացած սադրիչ վարքագծից։ Այդ պատճառով  մենք ասում ենք մեր զրուցակիցներին ՝շատ կարևոր է զգուշությամբ գործելը»,-ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Էմմա Չոբանյան