Շիրակցի գերիների հարազատները գիշերելու են Կառավարության շենքի դիմաց․ նրանց ոչ ոք չի ընդունել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանից գերեվարված շիրակցի 33 զինծառայողների հարազատներն այսօր՝ ժամը 13։00-ից, Կառավարության շենքի դիմաց են։ Նրանք գործադիրից պահանջում են վերադարձնել գերության մեջ պահվող իրենց հարազատներին։ Հարազատները հստակ պատասխաններ են ակնկալում վարչապետ Նիկոլ Փաշինյանից, սակայն Կառավարության անդամներից որևէ մեկը մինչև այս պահը չի հանդիպել նրանց, նույնիսկ դրա առաջարկը չի եղել։

Ավելի քան մեկ տարի գերության մեջ գտնվող Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Factor.am-ին հայտնեց, որ շարունակում են նստացույցը Կառավարության շենքի դիմաց՝ տրամադրելով լուսանկարներ։ Նա նշեց, որ գերատեսչության մոտից կհեռանան միայն այն ժամանակ, երբ իրենց հստակ պատասխաններ տրվեն, եթե ոչ՝ կգիշերեն այնտեղ։

Նշենք, որ գերեվարված զինծառայողների հարազատները պարբերաբար են բողոքի ակցիաներ իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք նաև հանդիպումներ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացնելու պահանջով։ Նրանց խոսքով՝ վարչապետը ամիսներ առաջ խոստացել է մինչև տարեվերջ գերության մեջ գտնվող բոլոր զինծառայողներին վերադարձնել հայրենիք, բայց մինչ օրս խոստումը չի կատարել։

Հիշեցնենք՝ գերեվարված զինվորների ծնողները Կառավարության շենքի դիմաց էին նաև դեկտեմբերի 31-ին, սակայն այդ անգամ ևս կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում չի եղել և որևէ պատասխան չեն ստացել։

Հավելենք նաև, որ, պաշտոնական տվյալներով, Բաքվի բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ գերի, նրանց թվում եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված Խծաբերդի ու Հին Թաղերի 62 պահեսատզորայինների մի մասը։ Վերջիններից 29-ը հայրենիք է վերադարձվել։  Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել․ նրանք նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 զինծառայողներն էին, որոնք վերադարձվեցին Հունգարիայի միջնորդությամբ։

Արփի Հակոբյան