Բելառուսում 5 արտասահմանյան հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բելառուսում հինգ արտասահմանյան հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը։ Այս մասին, DW-ի փոխանցմամբ, հայտնում է ԲելՏԱ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տեղեկատվության նախարարությանը։

«Արտասահմանյան հեռուստահաղորդումները Ultra 4K Extreme, Ded Moroz TV Channel, Bridge TV Classic, Bridge TV Dance և Your Home with Your Hands դուրս են մնացել Բելառուսի Հանրապետության տարածքում թույլատրված հեռարձակման ցանկից՝ նախկինում տրված թույլտվությունների ժամկետը լրանալու պատճառով: Նոր թույլտվություններ ստանալու համար իրավասու անձինք չեն դիմել տեղեկատվության նախարարություն»,- մեջբերում է գործակալությունը նախարարության հաղորդագրությունը։

Բելառուսում հեռարձակման արտոնագրված արտասահմանյան ալիքների թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում նվազում է։ 2021 թվականին Բելառուսում դադարեցրել են հեռարձակումները ռուսական RTVI, Russian Musicbox և Mama հեռուստաալիքները։ Բացի այդ, 2021 թվականի գարնանը երկրում դադարեցրեց հեռարձակումը Euronews հեռուստաալիքը։

Սրա պաշտոնական պատճառը գովազդի մասին օրենքի խախտումն էր, որը հեռուստաալիքով հեռարձակվում էր ոչ միայն բելառուսերենով և ռուսերենով, այլև անգլերենով։

2021 թվականի ամռանը Բելառուսում խուզարկություններ են իրականացվել մի շարք իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների աշխատակիցների և լրագրողների, այդ թվում՝ լեհական Belsat հեռուստաալիքի և «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ։ 2021 թվականի հուլիսի վերջին Բելառուսի իշխանությունները «ծայրահեղականի» կարգավիճակ են շնորհել Belsat հեռուստաալիքին։ 2021 թվականի նոյեմբերի կեսերին BelaPAN լրատվական գործակալությունը և երկրի ամենահին թերթը՝ Nasha Niva-ն, նույնպես ճանաչվեցին որպես «ծայրահեղական կազմակերպություն»։

2021 թվականի հոկտեմբերին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը փակեց իր ներկայացուցչությունը Բելառուսում, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից «Ինտերֆաքս-Արևմուտք» լրատվական գործակալությունը նույնպես դադարեցրեց իր աշխատանքը երկրում։

Տաթև Ֆռանգյան