Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են ԿԺԴՀ-ի կողմից հերթական հրթիռի արձակման մասին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ըստ Ճապոնիայի և Հարավային Կորեայի՝ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը հերթական անգամ հրթիռ է արձակել, ենթադրաբար՝ բալիստիկ։ Դեկտեմբերի 11-ին արձակված հրթիռը թռել է ավելի քան 700 կմ և հասել իր ամենաբարձր կետին՝ 60 կմ, հայտնում է Սեուլում տեղակայված Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեին (CSC), գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Միաժամանակ, հարավկորեական զինվորականների տեղեկությունների համաձայն, հրթիռը հասել է 10 մախ հիպերձայնային թռիչքի արագության (ժամում ավելի քան 12 հազար կմ): Արձակումն իրականացվել է ԿԺԴՀ-ի ներքին մասից Ճապոնական ծովի ուղղությամբ: Ենթադրվում է, որ Փհենյանը կատարելագործված հրթիռ է փորձարկել՝ համեմատած մեկ շաբաթ առաջ արձակվածի հետ։

Իր հերթին Տոկիոյի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հյուսիսկորեական հրթիռն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Գերատեսչության ղեկավար Նոբուո Կիշին ասել է, որ փորձագետները դեռ չեն հաստատել հրթիռի տեսակը և ուսումնասիրում են տեղեկատվությունը։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները սպառնում են իր երկրի և ողջ աշխարհի անվտանգությանը։

Տաթև Ֆռանգյան