Ուզբեկստանում լրագրողներին և բլոգերներին արգելել են լուսաբանել հարևան Ղազախստանի իրադարձությունները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուզբեկստանից որոշ բլոգերներ և լրագրողներ, ովքեր փորձում են լուսաբանել հարևան Ղազախստանի իրադարձությունները, հայտնել են, որ իրենց կանչել են իրավապահ մարմիններ, որտեղ նրանց խնդրել են «քիչ գրել այս թեմայով», «չտարածել տեսանյութեր» և «հանրահավաքների կոչ չանել»:

Բլոգերները, լրագրողները և ակտիվիստները «Օզոդլիկի» հետ զրույցում ասել են, որ Ուզբեկստանում շատերն ուշադիր հետևում են Ղազախստանի իրադարձություններին, բայց նախընտրում են դրանք քննարկել հիմնականում «խոհանոցում կամ նեղ շրջապատում»։
Բլոգերներից մեկը, ով անանուն մնալու պայմանով զրուցել է «Օզոդլիկի» լրագրողի հետ, պատմել է, որ Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայությունը արգելք է դրել հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման վրա։

«Մեզ արգելել են Ղազախստանից եկող տեսա-ձայնագրությունների, ինչպես նաև հաղորդագրությունների հրապարակումը կայքերում, որպեսզի ավելի չսրենք իրավիճակը հարևան հանրապետությունում։

Սա ոչ պաշտոնական հրաման է։ Ես իմ ալիքներում տեղադրել էի 2-3 տեսանյութ Ղազախստանում թալանի մասին։ Բայց հետո ինձ զանգահարեցին Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալությունից, խնդրեցին հեռացնել այդ տեսանյութերը և այլևս չտեղադրել: Մեզնից պահանջել են չխոսել, չցուցադրել կամ չքննարկել Ղազախստանի իրադարձությունները»,- ասում է ուզբեկ բլոգերը։ Նրա խոսքով՝ անգամ Ուզբեկստանի կենտրոնական հրատարակչությունները, ռադիոներն ու հեռուստաընկերությունները չեն լուսաբանել Ղազախստանում անկարգությունները։

«Հեռուստատեսությունում աշխատող ընկերիցս մեկն ասել է, որ հատուկ ծառայություններից է նման հրահանգ եղել։ Բացի այդ, Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների գործակալության ներկայացուցիչները նույնպես խոստովանել են, որ դա հատուկ ծառայությունների պատվերն է»,- հավելել է բլոգերը։

«Օզոդլիք»-ի խմբագրություն դիմած Անդիջանից զրուցակիցը պատմել է, որ Ղազախստանի դեպքերի մասին գրառումների պատճառով պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն ու շրջանային տեսուչը նրանից գրավոր բացատրություն են պահանջել։

Սոցիալական ցանցերի ուզբեկական հատվածում հայտնի մի շարք այլ ակտիվիստներ ևս ասում են, որ վերջին շրջանում իրենք «սպառնալիքներ» են ստանում անանուն պրոֆիլներից, իսկ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին գրառումներն ու մեկնաբանությունները «հարձակման են ենթարկվում»:

Տաթև Ֆռանգյան