Տոնական օրերին Արցախում շտապօգնության ծառայությունը սպասարկել է 765 կանչ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը աշխատել է ուժեղացված ռեժիմով. տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ից:

Արցախի առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:

Նշված օրերին Արցախի առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈՒՍՎ) և կորոնավիրուսային հիվանդության (COVD-19)-ի նկատմամբ համաճարակաբանական և լաբորատոր հսկողություն:

Տոնական օրերին շտապ բժշկական օգնության ծառայության կողմից սպասարկվել է 765 կանչ, որից 590-ը՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի, 171-ը՝ շրջանային բուժմիավորումների կողմից:
Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 1814 դեպք, որից մինչև 18 տարեկան՝ 1584 (87%) դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 142 անձ, որից մինչև 18 տարեկան՝ 109-ը:

Համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 124 անձ, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 488 քաղաքացի, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 121-ը: Կենտրոնում կատարվել է 19 անհետաձգելի վիրահատություն:

Տոնական օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 50 երեխա, որից 30-ը՝ իգական, 20-ը՝ արական սեռի: Կատարվել է 25 վիրահատություն, որից 22-ը՝ կեսարյան հատում, 3-ը՝ գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն:
«Արևիկ» բուժմիավորումում կատարվել է 5 վիրահատություն:

Կորոնավիրուսային հիվանդության (COVD-19) հայտնաբերման նպատակով Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի ՊՇՌ լաբորատորիայում իրականացվել է 321 քաղաքացու հետազոտություն, որից 27-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին բուժհաստատություններում գործել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները: Դեկտեմբերի 31-ից հունվարի 9-ը Արցախում կատարվել է 325 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 25 անձ, երկրորդ դեղաչափ՝ 297 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը) և 3 անձ՝ երրորդ դեղաչափ: