ՌԴ-ն ապակառուցողական դեր ունի․ Թուրքիայում կարծում են, որ միայն Անկարան կարող է վերջ դնել Ղազախստանում տիրող քաոսին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Թուրքական Yeni Akit պարբերականը, որն իսլամական հայացքներ ունի և համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցության աջակիցներից, ուշագրավ հրապարակում է արել Ղազախստանում տիրող իրավիճակի կապակցությամբ։

Մասնավորապես, պարբերականը գրում է, թե «Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է վերջ դնել Ղազախստանում իմպերալիստական պետությունների կողմից ստեղծված քաոսին»։ Հրապարակման մեջ ասվում է, որ նախագահ Էրդողանի ու Թուրքիայի միջամտությամբ են լուծվել Աֆրիկայից մինչև Բալկաններ, Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս ի հայտ եկած ճգնաժամերը, և Ղազախստանում էլ քաոսը կարող է դադարել Թուրքիայի ձեռնարկած քայլերի շնորհիվ։

Մասավորապես, ն ասել է, որ «ցանկանում են ապակայունացնել Կենտրոնական Ասիայի երկրները և Ղազախստանը սկիզբն է, պետք է կանխել «արաբական գարնան» սցերնարները»։

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանն ու ԵՄ-ն ճգնաժամի խորացումից այն կողմ չեն անցնում։ Թուրքիան միակն է, որ դիվանագիտական ջանքներով կարող է կանխել քաղաքական անկայունությունը։ Դրանով և՛ Ղազախստանը, և՛ տարածաշրջանի երկրները քաոսից պաշտպանված կլինեն»,-լրատվամիջոցի հետ զրույցում ասել է փորձագետ Մուրատ Աքանը։ «Ռուսաստանը չի կարող լուծել Ղազախստանի ճգնաժամը, Թուրքիան Թուրքական պետությունների կազմակերպության միջոցով՝ կարող է։ ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը ուժեղ Ղազախստան չեն ուզում, դրա համար ուզում են այն ապակայունացնել։ Կենտրոնական Ասիայի հետ Թուրքիայի տնտեսական և քաղաքական համագործակցությունը անհանգստացրել է այս երեք երկրներին։ Նրանք մեր դեմ են դիրքավորվել։ Թուրքիան իր ակտիվ քաղաքականությամբ կարող է կայունություն հաստատել»,- ասել է նա։

Հավելենք,որ Թուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարները հունվարի 11-ին արտահերթ նիստ են անցկացնելու՝քննարկելու Ղազախստանում տիրող իրավիճակը։

Էմմա Չոբանյան