Ղազախստանի ոստիկանությունը ավելի քան 4 հազար մարդու է ձերբակալել

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են փողոց դուրս եկած ավելի քան 4 հազար մարդու։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկրի մի շարք շրջաններում իրավապահ մարմինները շարունակում են օպերատիվ միջոցառումները՝ հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Այս պահին բերման ենթարկվածների թիվը 4404 է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՆԳՆ-ի՝ Ակտոբե քաղաքում և տարածաշրջանում իրավապահներն ապահովում են հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պատշաճ պահպանությունը։ Այս տարածաշրջանում իրավիճակը լիովին վերահսկվում է: