Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական
«Լոս Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը (վարձավճարով հանդես է գալիս «Ֆեներբահչեում») հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական. գրում է armsport-ը:
Հայկական արմատներով ֆուտբոլիստը ընդգրկվել է ազգային ընտրանու ընդլայնված հայտացուցակում ԱԱ-2022 ընտրական փուլի խաղերի համար։
Հունվարի 28-ին Ուրուգվայի հավաքականը կհանդիպի Պարագվայի, իսկ փետրվարի 2-ին՝ Վենեսուելայի ընտրանիների հետ։
Այս պահին Ուրուգվայի հավաքականը 16 միավորով 7-րդ տեղն է զբաղեցնում ընտրական փուլում։