«Պետք է արգելափակված պահել այս կարևոր հանգույցը». Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Քաղաքականություն
13.04.2018 | 20:56«Մենք Ազատության հրապարակ չենք վերադառնալու, տեխնիկան տեղափոխում ենք այստեղ և հանրահավաքը տեղափոխվում է Ֆրանսիայի հրապարակ։ Մենք պետք է այս հրապարակը պահենք, սա ամենակարևոր հրապարակներից մեկն է և ամենակարևոր հանգույցը»,- րոպեներ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները արգելափակել են Ֆրանսիայի հրապարակը բոլոր կողմերից և այժմ Մաշտոցի պողոտայով երթևեկությունը խաթարված է։