Իշխանություններն անհանգստացած են. թե վերջին հանրահավաքներին ոստիկանները չէին միջամտում, հիմա անցել են գործի. «Ժողովուրդ» 

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ ոստիկանությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչների նկատմամբ: Եթե մինչեւ հիմա «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքներին եւ երթերին ոստիկանները չէին միջամտում, անգամ բացահայտ չէին հսկում, հիմա որոշել են այլ կերպ վարվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանություններն անհանգստացած են ե՛ւ այս նախաձեռնությունների, ե՛ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անհնազանդությանը միտված հայտարարություններից: Սա հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ ներկայացուցիչները հայտարարել են խորհրդարանում վարչապետի ընտրության օրը ԱԺ շենքը շրջափակելու մասին: 

Պատահական չէ, որ երեկ ոստիկանությունը հատուկ գործողությունների է դիմել եւ Մաշտոցի պողոտան բացել այնտեղ վրան խփած ցուցարարներից: Ճիշտ է` նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ տեղափոխել ուրիշ վայր, սակայն ակնհայտ է ոստիկանական միջամտությունը: Բացի այս` իշխանությունները պատրաստվում են ողջ ուժերը կենտրոնացնել այսօր եւ ապրիլի 17-ին կայանալիք հավաքների մասնակիցների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ոստիկաններին հանձնարարված է հետեւել ակցիայի մասնակիցներին, լուսանկարել, որպեսզի նրանց վրա հետագայում ազդելու միջոց ունենան՝ ապրիլի 17-ին անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: