Իշխանությունն ինքն է ավտորիտար կառավարման փաստեր տրամադրում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Oրերս Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց զեկույց՝ անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ: Ըստ այդ զեկույցի՝ ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և կանգնած է ավտորիտար պետություն դառնալու վտանգի առաջ:

Նախորդ տարիների նման Հայաստանն այս անգամ էլ որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն:

Դավիթ Հարությունյանը թեև ընդունում է, որ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցները խորհելու առիթներ տալիս են, այդուհանդերձ, կարծում է՝ կազմակերպության ոչ բոլոր զեկույցներն են բացարձակ օբյեկտիվ: Արդարադատության նախարարը հայտարարում է՝ առաջին անգամն է, որ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակում է զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը որդեգրել է:

Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում անդրադառնում է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը՝ նշելով, որ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, նշում է՝ եթե արդարադատության նախարարը խոսում է մեթոդաբանությունից շեղվելու մասին, ապա պետք է պարզաբանի, թե ինչ հիմնավորմամբ է դա անում:

Դավիթ Հարությունյանը նաև պնդում է, որ զեկույցը նախորդներից տարբերվում է նաև նրանով, որ քաղաքական գործիչներին պիտակավորելու փորձեր են արվել, իսկ նախկինում եղել են միայն քննադատություններ:

Ի դեպ, իրավապաշտպանը, որպես օրինակ, նշում է երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում իրավապահների ներգրավվածությունը, երբ ցուցարարները փորձում էին շրջափակել ՀՀԿ գրասենյակը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ շենքին:

Շողիկ Գալստյան