ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքներ չտրամադրելու դեպքում ՌԴ-ի պատասխանը կարող է տարբեր լինել․ Պուտին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ չտրամադրելու դեպքում Մոսկվայի պատասխանը կարող է տարբեր լինել, տարբերակների ընտրությունը կախված կլինի ռազմական փորձագետների առաջարկություններից: Այս մասին կիրակի “Ռոսիա-1” հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դա կախված է այն առաջարկներից, որոնք ինձ կներկայացնեն մեր ռազմական փորձագետները»,- ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտելու է այդ հարցի շուրջ բանակցությունների դրական արդյունքների հասնել:

Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։ Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը պարզ և հստակ հասկացրել է, որՆԱՏՕ-ի հետագա շարժումն արևելք անընդունելի է։

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի, ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը: Դրանք ամերիկյան կողմին են փոխանցվել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում կայացած հանդիպմանը։